Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Տեխնովացիա Հայաստան 2019

Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

2017 թ.ին հայ աշակերտուհիներն առաջին անգամ  հնարավորություն ունեցան մասնակցելու աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության՝ Տեխնովացիա մրցույթին: Ծրագիրը նախատեսում է 12-շաբաթյա ուսուցում եւ բաղկացած է չորս մասից՝ կոդավորում, բիզնես/գործարարություն, մարքեթինգ եւ փիչինգ:Technovation-ի շրջանակում  10-ից 18 տարեկան աղջիկները ձևավորում են  առավելագույնը  հինգ հոգանոց  թիմեր` համայնքային  հիմնահարցերին լուծումներ տվող  բջջային հավելված ստեղծելու  և բիզնես պլան մշակելու համար: 2017 թ.-ին Հայաստանից 44 թիմ է  մասնակցել ծրագրին, որոնցից  22 թիմ հայտ են ներկայացրել տարածաշրջանային եւ 3 թիմ`միջազգային մրցույթներին մասնակցելու համար: 2018 թ.-ին 90 թիմ է  մասնակցել ծրագրին Հայաստանից, որոնցից  49-ը  հայտ է  ներկայացրել տարածաշրջանային եւ 7 թիմ`միջազգային մրցույթներին մասնակցելու համար:
Տեխնովացիա Հայաստան 2017 և 2018 հաղթող թիմերի հաջողության  պատմություններ.
Ավելի քան 3000 թիմեր 105 երկրներից մասնակցեցին 2017 թ.-ին  Տեխնովացիա միջազգային մրցույթին: Արագածոտնի մարզի Կարբի գյուղի հիմնական  դպրոցի «Մեկ քայլ առաջ» թիմը իր հայկական ժեստերի լեզուն հավելվածով դարձավ 12 հաղթող թիմերից մեկը  «Կրթություն» անվանակարգում: Թիմը մեկնեց Սիլիկոնային հովիտ` մասնակցելու Google –ի գլխամասային գրասենյակում կայացած մրցանակաբաշխությանը: Թիմը ստացավ $10,000 `հավելվածը բարելավելու համար, եւ արժանացավ  «Ժողովրդի ընտրություն»  մրցանակին: Մեր մրցույթի կիսաեզրափակիչի  հաղթող  Codice Puellis  թիմը  հաղթող ճանաչվեց Սեւան Ստարտափ Սամիթ 2018 թ. –ին և ստացավ $3,000` 1 Of U հավելվածը բարելավելու համար: Հավելվածը պատրաստված  է աուտիզմով հիվանդ երեխաների հետ դյուրին հաղորդակցման համար: 
Մեր հետագա ծրագրերը. 
«Կանայք  եւ տեղեկատվական հասարակություն» ՀԿ-ն իր հաջողության պատմությունների, ընդլայնվելու կարողության արդյունքում մշակել է  հավակնոտ նպատակային լայնածավալ Տեխնովացիա Հայաստան  2019 ծրագիրը՝  ընդլայնել մասնակիցների թիվը, ընդլայնել  համայնքների  մասնակիցների թիվը  մինչև  2000-ի, ներառյալ աշակերտուհիները, ուսուցիչները, ծնողները և բոլոր շահագրգիռ կողմերը:

Մեր ռեսուրսները

Մեր ծրագիրն անցկացվում է հավասարապես անգլերեն և հայերեն լեզուներով: Մեր հավակնոտ նպատակին կարող ենք հասնել միայն ուժեղ շահագրգիռ գործընկերների հետ: Մեր գործընկերները տրամադրում են աջակցություն` դասընթացների անցկացման համար լսարաններ, միջոցառումների կազմակերպման համար համաժողովի դահլիճներ, պաստառների տպագրություն,  մրցանակներ:  

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

- Անցկացնել վարպետության դասընթաց հետևյալ երեք մոդուլներից մեկի վերաբերյալ `կոդավորում, բիզնես, մարքեթինգ՝ առցանց կամ տեղում

- Մարդիկ, ովքեր կօգնեն թիմերին անգլերենով նյութեր պատրաստելու հարցում։ Որոշ հեռավոր գյուղական համայնքների թիմեր դժվարությամբ են դիմում կամ չեն դիմում մրցույթին՝ ծրագրի մշակման, բիզնես պլան անգլերենով պատրաստելու հարցում դժվարությունների պատճառով։ Սակայն Technovaion-ի փաթեթները պետք է ներկայացվեն անգլերենով:

- Դատավորներ, ովքեր կգնահատեն մինչ 2019 թ. մայիսի 1-ը գրանցված մրցույթային փաթեթները անգլերեն լեզվով։

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

1

Arine Kazarian


Լիբանան

Serop Seropyan

Computer Science


Հայաստան
2

Garen Melikyan


Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
3

Raffi Simonian


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: