Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Օգնե՛ք բարելավել մեր արտադրանքը

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպություն
Մարքեթինգ, Գովազդ, Հանրային Կապեր

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Կազմակերպության սոցիալ-ձեռնարկատիրական գործունեության արդյունքում կատարվում են սուբլիմացիոն բաժակների, տարբեր իրերի տպագրական աշխատանքներ, ինչպես նաև կարվում են հայկական ազգային մոտիվներով տիկնիկներ, պայուսակներ, դեկորատիվ բարձեր: Այս ամենն իրականացվում է անապահով ընտանիքի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:

Վերը նշված մատուցվող ծառայությունների մասին իրազեկումն իրականացվում է ոչ այդքան արդյունավետ, քանի որ ՀԿ-ի աշխատակազմը չունի մարքեթինգի, PR ոլորտի փորձ: Այդ պատճառով մատուցվող ծառայությունների մարքեթինգային գործողություններ գրեթե չեն իրականացվում, հետևաբար այդ ծառայություններից օգտվողների թվաքանակը քիչ է: Թվաքանակի աճի հետ մեկտեղ կավելանա նաև պահանջարկ, որն էլ իր հերթին կնպաստի այդ գործունեության մեջ մեծ թվով մարդկանց ընդգրկելուն:

Մեր ռեսուրսները

Ծրագրի իրականացման համար առկա են գրասենյակային տարածք, սարքավորումներ, անձնակազմ:

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Մեր արտադրանքն ունի գեղեցկացնելու ու շուկան ընդարձակելու կարիք, հետևաբար մենք փնտրում ենք մարքեթինգի և հանրային կապերի մասնագետ՝ մեզ համար դասընթաց վարելու համար:

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: