Օգտատիրոջ իրավունքներ

Սույն օգտագործման կանոնները հանդիսանում են իրավաբանական պարտադիր ուժ ունեցող համաձայնություն ձեր (այսուհետ՝ «Դուք»), Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (այսուհետ՝ «ՅՈՒՆԻՍԵՖ») և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն հիմնադրամի (այսուհետ՝ «ՀԲԸՄ») (ՅՈՒՆԻՍԵՖԸ և ՀԲԸՄ միասին այսուհետ՝ «Մենք») միջև Ձեր կողմից ՅՈՒՆԻՍԵՖԻ www.together4armenia.am վեբ-կայքի օգտագործման վերաբերյալ, ներառյալ ցանկացած տեղեկատվության, տեքստի, վիդեոյի, աուդիոյի, նկարների, նամակագրության և/կամ որևէ այլ գործառնության և/կամ դրանում առկա բովանդակության վերաբերյալ, ներառյալ, առանց սահմանափակման, երբ այն տեղադրվում է Հարթակի վրա Ձեր կողմից (այսուհետ՝ «Բովանդակություն»), ինչպես նաև ցանկացած տվյալների բազաների, ծրագրային ապահովման համակարգերի և/կամ www.together4armenia.am վեբ-կայքի միջոցով օգտագործման համար հասանելի տեխնոլոգիաների (այսուհետ բոլորը միասին՝ «Հարթակ»): Մեր Գաղտնիության Քաղաքականությունը, որը նախատեսված առանձին փաստաթղթով, կազմում է սույն Օգտագործման Կանոնների անբաժանելի մասը:
Մուտք գործելով և օգտագործելով Հարթակը Դուք բացահայտ և անհետկանչելիորեն համաձայնում եք ենթարկվել սույն Օգտագործման կանոններին: ՅՈՒՆԻՍԵՖԸ և ՀԲԸՄ-ն միասին և առանձին-առանձին իրենց իրավունք են վերապահում օգտվել օրենքով հասանելի իրավունքի պաշտպանության բոլոր միջոցներից՝ սույն Օգտագործման Կանոնների ցանկացած խախտման պարագայում, ներառյալ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասով, ցանկացած խախտում, որը կվերաբերի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Հարթակի անվանման և խորհրդանիշի նկատմամբ իրավունքների և Հարթակի Բովանդակության առնչությամբ ցանկացած իրավունքների խախտումներին:
Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն Օգտագործման Կանոնները (ներառյալ Գաղտնիության Քաղաքականությունը): Խնդրում ենք մուտք չգործել և չսկսել Հարթակի օգտագործումը, եթե Դուք դեռ չեք կարդացել դրանք, կամ եթե համաձայն չեք սույն Օգտագործման Կանոնների մեջ առկա որևէ դրույթի հետ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անվանումն ու խորհրդանիշը հանդիսանում են նրա բացառիկ սեփականությունը: Դրանք պաշտպանված են ՀՀ և միջազգային իրավունքով: Չթույլատրված օգտագործումը արգելված է: Դրանք չեն կարող կրկնօրինակվել, վերարտադրվել կամ որևէ այլ կերպ օգտագործվել առանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախնական գրավոր թույլտվության: Նմանապես, ՀԲԸՄ-ի անվանումն ու խորհրդանիշը հանդիսանում են նրա բացառիկ սեփականությունը, պաշտպանված են ՀՀ և միջազգային իրավունքով և չեն կարող կրկնօրինակվել, վերարտադրվել կամ որևէ այլ կերպ օգտագործվել առանց ՀԲԸՄ-ի նախնական գրավոր թույլտվության:
Հարթակի անվանումն ու խորհրդանիշը հանդիսանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բացառիկ սեփականությունը: Հարթակի անվանման և/կամ խորհրդանիշի չթույլատրված օգտագործումը արգելված է: Օգտագործման թույլտվություն ստանալու վերաբերյալ հարցումները պետք է ուղղվեն Մեզ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով
Հարթակի և դրա օգտագործման հետ կապված բոլոր իրավունքները, սեփականության իրավունքը և շահերը, դրանում պարունակվող բոլոր հավելվածները և այլ նյութերը, ներառյալ առանց սահմանափակման, բոլոր հեղինակային իրավունքները, ապրանքային նշանները, արտոնագրերը և մտավոր սեփականության այլ իրավունքները, հանդիսանում են և պետք է պատկանեն բացառապես ՅՈՒՆԻՍԵՖ-ին և դրա համապատասխան լիցենզառուներին և պետք է օգտագործվեն առանց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բացահայտ գրավոր թույլտվության:
Դուք ձեռք չեք բերում սեփականության որևէ իրավունք՝ օգտագործելով Հարթակը:
Դուք համաձայնում եք չկրկնօրինակել, չտարածել, չհրապարակել կամ որևէ այլ ձևով չշահագործել Հարթակում առկա նյութերը, բացառությամբ դրանում առկա բացահայտ թույլտվության պարագայում:
Հարթակի օգտագործման առնչությամբ Մեզ բացահայտած, ներկայացրած կամ առաջարկած բոլոր մեկնաբանությունները, կարծիքները, առաջարկությունները, մտքերը կամ այլ ներկայացումները (այսուհետ՝ «Մտքեր») պետք է հանդիսանան ՅՈՒՆԻՍԵՖ-ի բացառիկ սեփականությունը: Մենք կարող ենք օգտագործել, վաճառել, շահագործել և բացահայտել Մտքերը ցանկացած եղանակով, առանց սահմանափակումների և առանց Ձեզ որևէ փոխհատուցման:

Հարթակը մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից «Միգրացիայի սոցիալական հետևանքների նվազեցման և տեղական զարգացման մեջ գաղթականների ներգրավվածության բարձրացման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից (այսուհետ՝ «ԵՄ»): Սկսած 2017 թվականի ապրիլից Հարթակը համատեղ ղեկավարվում է ՅՈՒՆՍԻԵՖ-ի և ՀԲԸՄ-ի կողմից «Հայկական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կամուրջ» ծրագրի շրջանակներում: Together4Armenia սոցիալական և մասնագիտական հարթակ է, որը նպատակ է հետապնդում միավորել աշխարհով մեկ սփռված հայկական ծագում ունեցող անհատներին (այսուհետ՝ «Փորձագետ») տեղական համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ ոչ առևտրային կազմակերպությունների, գործակալությունների, ինստիտուտների, խմբերի և անհատների հետ Հայաստանում կամ որևէ այլ տեղ (այսուհետ՝ «Ծրագրի նախաձեռնողներ»)՝ նրանց համատեղման համար (այնպես, ինչպես նկարագրված և սահմանված է ներքևում), ինչպես նաև միասին աշխատել համատեղ հետաքրքրություն ունեցող ծրագրերի վրա, հաղորդակցվել միմյանց հետ Հարթակի միջոցով հասանելի հաղորդագրության տարբերակներով, համագործակցել և փոխանցել գիտելիք, հմտություններ և փորձ՝ Հայաստանը ավելի լավ ապրելու տեղ դարձնելու համար:
Հարթակի կողմից ապահովվող համատեղման գործառույթի շրջանակներում համապատասխան Ծրագրի կողմից պահանջվող հմտությունների/կարողությունները և դրանք ունեցող համապատասխան Փորձագետը ինքնաբերաբար կհամեմատվեն իրար նկատմամբ, և եթե տեղի ունենա համընկնում (ամբողջական կամ մասնակի), ապա երկուսն էլ կծանուցվեն դրա մասին:

Հարթակի Բովանդակությունը ընտրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սեփական չափանիշների հիման վրա և նրա հայեցողությամբ՝ առանձին կամ ՀԲԸՄ-ի հետ համակարգման արդյունքում: Հարթակը զարգանում է, և ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրեն իրավունք է վերապահում իր սեփական հայեցողությամբ առանց որևէ պատճառաբանության թարմեցնել, փոփոխել կամ փոխել Հարթակի բովանդակությունը՝ նախնական ծանուցմամբ կամ առանց դրա, ներառյալ առանց սահմանափակման, սույն Օգտագործման Կանոնները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կարող է, սակայն պարտավոր չէ Ձեզ հավելյալ ծանուցել դրա մասին էլեկտրոնային փոստի կամ Հարթակով հաղորդագրություն ուղարկելու եղանակով: Եթե Դուք շարունակում եք օգտագործել Հարթակը (անկախ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Ձեզ ուղղված ծանուցում ուղարկելուց, ինչպես նկարագրված է վերևում) թարմեցումների կամ փոփոխությունների հրապարակումից հետո, Դուք դրանով բացահայտ և անհետկանչելի ձևով համաձայնում և ընդունում եք թարմեցումները կամ փոփոխությունները: Եթե այլ բան սահմանված չէ, բոլոր փոփոխված պայմանները պետք է դրանց նախնական հրապարակումից անմիջապես հետո ինքնաբերաբար ուժի մեջ մտնեն: Օգտագործման կանոնների և Գաղտնիության Քաղաքականության ոչ մի փոփոխություն չի կիրառվի այն վեճի նկատմամբ, որի մասին Մենք նախքան փոփոխության օրը ծանուցվել ենք:
Եթե Դուք որևէ պահի համաձայն չեք այդ պահին գործող Օգտագործման Կանոնների որևէ մասի հետ, ապա Դուք պետք է անմիջապես դադարեցնեք Հարթակի օգտագործումը: Հնարավոր է, ժամանակ առ ժամանակ կարիք կունենաք թարմեցնելու երրորդ անձանց կողմից տրամադրվող ծրագրային ապահովումը, որպեսզի կարողանաք մուտք գործել և/կամ օգտագործել Հարթակը:

Հարթակում որպես Փորձագետ կամ Ծրագրի նախաձեռնող գրանցվելու համար Դուք պետք է ստեղծեք Ձեր անձնական էջը: Խնդրում ենք նշել, որ Մենք իրավունք ենք վերապահում մերժել Ձեր գրանցումը, եթե Մենք հավատացած ենք, որ Ձեր անձնական էջը չի համապատասխանում Հարթակի նպատակներին կամ եթե Մեր հայեցողական կարծիքով Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ոչ ճշգրիտ է կամ Ձեր գրանցումը կամ Հարթակի օգտագործումը կարող է հակասել կամ խախտել Օգտագործման կանոնները և/կամ Գաղտնիության քաղաքականությունը: Մենք նաև իրավունք ենք վերապահում նույն պատճառներով մերժել նաև Ծրագրի էջի ստեղծումը:

Հարթակում որպես Փորձագետ կամ Ծրագրի նախաձեռնող գրանցվելու համար Դուք պետք է Մեզ տրամադրեք կամ ունեք իրավունք տրամադրելու Մեզ որոշակի անձնական տեղեկատվություն, որը կարող է ներառել, առանց սահմանափակման, Ձեր անուն, ազգանունը, սեռը, բնակության վայրը, թվային լուսանկարը, ծննդյան ամսաթիվը, էլեկտրոնային հասցեն, կոնտակտային տվյալները, ինքնակենսագրությունը, մանրամասն տեղեկատվություն Ձեր մասնագիտական փորձի, ունակությունների և հմտությունների մասին, սոցիալական ցանցերի հղումները:
Որպեսզի գրանցվեք որպես Ծրագրի նախաձեռնող, Դուք պետք է Մեզ տրամադրեք կամ ունեք իրավունք տրամադրելու Մեզ որոշակի անձնական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր ընկերության մասին, Ձեր ծրագրերի, ներառյալ պոտենցիալ անձնական տեղեկատվություն Ձեր մասին (եթե Դուք անհատ եք) կամ Ձեր ընկերության աշխատողների, կամավորների կամ գործընկերների մասին, որը կարող է ներառել, առանց սահմանափակման, Ձեր անուն/ազգանուններ, սեռ, բնակության վայր, թվային լուսանկար, էլեկտրոնային հասցեներ, կոնտակտային տվյալները, ինքնակենսագրությունը, մանրամասն տեղեկատվություն մասնագիտական փորձի, ունակությունների և հմտությունների մասին, սոցիալական ցանցերի հղումները:
Որպեսզի գրանցեք կամ ստեղծեք Ծրագրի էջ, Դուք պետք է Մեզ տրամադրեք կամ ունեք իրավունք տրամադրելու Մեզ որոշակի տեղեկատվություն Ծրագրի մասին, ներառյալ պոտենցիալ անձնական տեղեկատվություն Ծրագրում ներգրավված աշխատողների, կամավորների կամ գործընկերների մասին, որը կարող է ներառել, առանց սահմանափակման, Ձեր անուն/ազգանուններ, թվային լուսանկարներ, էլեկտրոնային հասցեներ, կոնտակտային հեռախոսահամարներ, ինքնակենսագրություն, մանրամասն տեղեկատվություն մասնագիտական փորձի, ունակությունների և հմտությունների մասին:
Դուք հնարավորություն ունեք Հարթակում առկա նամակագրության գործառույթի միջոցով տրամադրել ցանկացած այդպիսի անձնական տեղեկատվություն, որը կարող եք օրինական ճանապարհով փոխանցել և որևէ այլ ձևով մշակել:
Վերոգրյալ ողջ տեղեկատվությունը (միասին այսուհետ՝ «Անձնական տեղեկատվություն») կարող է օգտագործվել Մեր կողմից սույն Օգտագործման կանոնների համաձայն (ներառյալ, մասնավորապես Գաղտնիության Քաղաքականության): Դուք եք կրում ամբողջ պատասխանատվությունն առ այն, որ Անձնական տեղեկատվությունը ճշգրիտ է, ամբողջական և ընթացիկ:

Ի հետևանք Ձեր համաձայնությանը սույն Օգտագործման կանոններին, Դուք ստանում եք ոչ բացառիկ, հետկանչելի, սահմանափակ, անփոխանցելի և վերալիազորման ոչ ենթակա լիցենզիոն իրավունք մուտք գործել և օգտագործել Հարթակը՝ բացառապես դրանում սահմանված նպատակներով (այսուհետ՝ «Լիցենզիա»): Դուք պարտավորվում եք չօգտագործել Հարթակը որևէ այլ նպատակով:
Դուք ընդունում և համաձայնում եք, որ Ձեր Լիցենզիա չի ներառում հետևյալը. (ա) Հարթակի, դրանում առկա ցանկացած տեղեկատվության կամ բովանդակության փոփոխում, փոխարինում, վերանայում, ցանկացած ձևով ձևափոխում, ածանցյալ գործերի ստեղծում կամ դրանց որևէ ձևով ածանցյալ օգտագործում, (բ) վերծանման, հակադարձ նախագծման կամ ցանկացած այլ կերպ փորձել դուրս բերել Հարթակի սկզբնաղբյուրի կոդը (բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառելի օրենսդրությունը հատուկ արգելում են այդպիսի գործողությունների սահմանափակումները), կամ (գ) սույն Օգտագործման կանոններում բացահայտ նշված Հարթակի օգտագործման նախատեսված նպատակից բացի որևէ այլ նպատակով դրա օգտագործումը:
Եթե այլ բան բացահայտ նշված չէ սույն Օգտագործման կանոններում, ապա ոչինչ դրանցում չի կարող մեկնաբանվել որպես մտավոր սեփականության, գույքային կամ այլ իրավունքների լիցենզիա էստոպելի, ենթադրության հիման վրա կամ որևէ այլ կերպ:
Հարթակի ցանկացած օգտագործում, որը հատուկ կարգով նախատեսված չէ սույն Օգտագործման կանոններում, առանց Մեր նախնական գրավոր համաձայնության, արգելված է, և կհանգեցնի դրանով տրամադրված Լիցենզիայի դադարեցման, և կարող է հանգեցնել Ձեր պատասխանատվության օրենքը խախտելու համար:
Ձեր կողմից Լիցենզիայի պահպանումը որոշելու և սույն Օգտագործման կանոնները կիրարկելու նպատակներով Մենք իրավունք ունենք. (ա) վերանայել և փոփոխել Ձեր անձնական էջը և Հարթակում հրապարակված ցանկացած բովանդակություն, ինչպես նաև թարգմանել դրանք (պայմանով, որ Դուք հնարավորություն կունենաք հաստատել բոլոր փոփոխությունները նախքան վերանայված/փոփոխված անձնական էջը կհրապարակվի), (բ) վերահսկել Հարթակում հրապարակված ցանկացած նյութ և դրա միջոցով իրականացվող ցանկացած հաղորդակցություն, (գ) սույն Օգտագործման կանոնների և/կամ Գաղտնիության Քաղաքականության ցանկացած խախտման պարագայում կասեցնել և/կամ ջնջել Ձեր էջը, (դ) ապաակտիվացնել Ձեր կողմից չօգտագործվող էջը՝ նախապես Ձեզ զգուշացնելով էլեկտրոնային նամակի միջոցով, և ջնջել այն, եթե Դուք չակտիվացնեք Ձեր էջը էլեկտրոնային նամակում նշված ժամկետում, (ե) գովազդել հաջողված ծրագրերը/համագործակցությունը, ներառյալ Ծրագիրը, կազմակերպությունը կամ Փորձագետի վերաբերյալ մանրամասները, (զ) ընթացիկ նպատակների համար ձեռք բերել մտավոր սեփականության իրավունքի սահմանափակ լիցենզիաներ:

Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք կասեցնել կամ դադարեցնել Ձեր կողմից Հարթակ կամ դրա մի մաս մուտք գործելը կամ այն Ձեր կողմից օգտագործելը: Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման կանոնների հետ, Ձեր միակ և բացառիկ պաշտպանության միջոցը այն չօգտագործելն է: Դուք հասկանում և համաձայնում եք, որ Հարթակի օգտագործումը դադարեցնելը Ձեր միակ և բացառիկ պաշտպանության միջոցն է Մեր հետ ունեցած ցանկացած վեճում:
Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած ժամանակ դադարեցնել Հարթակի կամ դրա մի մասի առաջարկելը կամ աջակցությունը ինչպես ժամանակավորապես, այնպես էլ մշտական կարգով: Նման պարագայում Հարթակը կամ դրա մի մասը օգտագործելու Ձեր Լիցենզիան ինքնաբերաբար կկասեցվի կամ կդադարեցվի:
Մենք նաև կարող ենք ցանկացած պահի, Ձեզ նախապես ծանուցելով կամ առանց դրա, դադարեցնել Ձեր՝ Հարթակին մուտքի թույլտվությունը, եթե Մենք համարենք (Մեր հայեցողական կարծիքով), որ Դուք խախտել եք սույն Օգտագործման կանոնները կամ որևէ այլ կերպ վնաս եք պատճառել կամ կարող եք պատճառել Մեզ կամ ցանկացած երրորդ անձի:

Դեպի Հարթակ Ձեր մուտքը և դրա օգտագործումն ենթակա է կարգավորման ազգային և միջազգային իրավունքի նորմերով և կարգավորումներով, և Դուք համաձայնվում եք չխախտել այդպիսի նորմերը Հարթակ մուտք գործելով կամ այն օգտագործելով: Ի հավելումն վերոգրյալի, Դուք համաձայնում եք, որ. (ա) չեք միջամտելու այլ օգտատերերի Հարթակի օգտագործմանը, (բ) չեք միջամտելու կամ խանգարելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի կամ Հարթակի անվտանգության միջոցառումներին, (գ) չեք միջամտելու կամ խանգարելու Հարթակին միացված ցանցերի գործունեությանը, և գործելու եք այդպիսի ցանցերի բոլոր կանոնակարգերի, քաղաքականությունների և ընթացակարգերի համապատասխան, (դ) Հարթակի հետ առնչվելիս գործելու եք տարբեր իրավազորություններից արտահանվող և դեպի այդպիսինները ներմուծվող տեխնիկական տվյալների փոխանցման նկատմամբ կիրառվող օրենքների համապատասխան՝ համաձայն սույն Օգտագործման կանոնների, (ե) չեք օգտագործելու Հարթակը որևէ անօրինական գործողություններ կատարելու համար, (զ) Հարթակ մուտք գործելիս կամ օգտագործելիս ցանկացած ժամանակ պետք է գործեք սույն Օգտագործման կանոններին համապատասխան:
Որպես Հարթակի օգտագործման պայման՝ Դուք խոստանում եք, որ (ա) չեք օգտագործի Հարթակը այն պարագայում, եթե չեք հասել Ձեր օրենսդրությամբ սահմանված թույլատրելի տարիքին, (բ) չեք օգտագործի Հարթակը հանրային կամ ոչ գույքային իրավունքների խախտման նպատակներով, ներառյալ, առանց սահմանափակման. (i) ցանկացած այլ օգտատիրոջ խաբելը, մոլորեցնելը, չարաշահելը, նրա նկատմամբ ոտնձգելը, (ii) փորձել սահմանափակել այլ օգտատերերին ՝ օգտագործել Հարթակը, (iii) ցանկացած նյութ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխանցելը, որը սուտ է, մոլորեցնող, զրպարտող, վարկաբեկող, ատելություն սերմանող, անպարկեշտ, (iv) ցանկացած նյութ ուղղակիորեն կամ անուղղակիորեն փոխանցելը, որը նպատակ ունի ստանալ այլ օգտատերերի անձնական տեղեկատվությունը, էջը կամ դրա գաղտնաբառը, (v) վիրուսներ պարունակող, վնասված ֆայլեր կամ որևէ այլ ծրագրեր կամ ցանցային ապահովում վերբեռնելը կամ կցելը, որոնք կարող ենք վնաս պատճառել այլ օգտատերերի գործունեությանը, (vi) վերբեռնված որևէ ֆայլում առկա ցանկացած հեղինակային իրավազորություններ, իրավական ծանուցումներ կամ իրավատիրոջ վերաբեյալ նշումներ կամ լեյբլներ ջնջելը, (vii) վերբեռնված ֆայլերի մեջ պարունակվող ծրագրային ապահովման կամ որևէ այլ նյութի ծագման աղբյուրը կեղծելը, (viii) այլ օգտատիրոջ կողմից հրապարակված ցանկացած ֆայլը ներբեռնելը, եթե օգտատերը գիտեր կամ ողջամտորեն կարող էր իմանալ այդպիսի եղանակով տարածման օրինական չլինելու մասին, (գ) չեք խախտի որևէ երրորդ անձի մտավոր սեփականության իրավունքները:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը բացարձակ իրավունք է վերապահում ջնջել Հարթակում հրապարակված ցանկացած նյութ՝ առանց օգտատիրոջը ծանուցելու: Միաժամանակ, Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Հարթակի օգտագործման առնչությամբ Ձեր վարքագծի և/կամ Ձեր կողմից Հարթակում մուտքագրված որևէ նյութի համար, ներառյալ, օրինակ, նման նյութում առկա ցանկացած տեղեկատվության, տվյալի, կարծիքի, խորհրդի կամ հայտարարության ճշգրիտ կամ հավաստի լինելու համար պատասխանատվություն:
Դուք նաև համաձայնում եք պաշտպանել, չվնասել և փոխհատուցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին և ՀԲԸՄ-ին, ինչպես նաև դրանց հիմնադիրներին, մասնաճյուղերին, փոխկապակցված անձանց, պաշտոնատար անձանց, աշխատակիցներին և անկախ պայմանագրայիններին ցանկացած կորուստի, պատասխանատվության, վնասների և ծախսերի դիմաց (ներառյալ, առանց սահմանափակման իրավաբանական ծախսերը), որը բխում է ցանկացած երրորդ անձի կողմից ներկայացված պահանջից կամ հայցից՝ Ձեր կողմից Հարթակը օգտագործելու, սույն Օգտագործման կանոնները խախտելու կամ Ձեր կողմից որևէ երրորդ անձի իրավունքների խախտելու առնչությամբ կամ դրանց հետ կապված:
Հարթակը նախատեսված չէ և չպետք է օգտագործվի որպես աշխատանքային, պայմանագրային հարաբերություններ հաստատելու կամ կամավորական պարտականություններ ստանձնելու հարթակ Փորձագետների և Ծրագրի նախաձեռնողների միջև, որը դուրս է սույն Օգտագործման կանոնների և Հարթակի շրջանակներից: Այն պարագայում, երբ Դուք ցանկանում եք մտնել նմանատիպ հարաբերությունների մեջ, համապատասխան աշխատանքային հարաբերությունների, ծառայությունների, աշխատանքների, կամավորության կամ Հարթակի շրջանակներից դուրս նմանատիպ այլ համաձայնագրերի շուրջ բանակցելն ու դրանք կատարելը իրականացվում է բացառապես Ձեր պատասխանատվությամբ:

Հարթակը կարող է պարունակել երրորդ անձանց վերաբերյալ առաջխաղացումներ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀԲԸՄ-ի կամ երրորդ անձանց կողմից:
Դուք սույնով նաև ընդունում եք, որ Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի և ռեսուրսների հղումներ, որոնք կարող են Ձեզանից պահանջել տրամադրել անձնական, վճարային կամ ցանկացած այլ տեղեկատվություն և/կամ նախատեսել որոշակի պարտավորություններ: Այդպիսի երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում ցանկացած պարտավորություն Դուք ստանձնում եք Ձեր իսկ պատասխանատվությամբ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ՀԲԸՄ-ն չունեն որևէ հսկողություն (և սոսկ պասիվ կերպով հաղորդակցություն է ապահովում) նման երրորդ անձանց առաջխաղացումների կամ կայքերի հղումների կամ այլ ռեսուրսների նկատմամբ (այսուհետ՝ «Հղումով կայքեր»), որոնք կարող ենք առկա լինել Հարթակում: Դուք ընդունում եք, որ Հղումով կայքերում կամ դրանց միջոցով առկա նյութերի, ապրանքների և ծառայությունների պատճառած կամ ենթադրաբար պատճառած վնասի կամ կորստի առնչությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը որևէ պատասխանատվություն չի կրում: Ողջ հաղորդակցությունը կամ գործնական հարաբերությունները կամ որևէ այլ շփում երրորդ անձանց հետ, որոնց հետ կապ է հաստատվել Հղումով կայքերին հղումների կամ առաջխաղացումների միջոցով, ներառյալ համապատասխան ապրանքների և ծառայությունների վճարման, մատակարարման կամ նմանատիպ գործունեության հետ կապված որևէ պայմանի, հավաստիացումների կամ երաշխիքների վերաբերյալ հարաբերությունները իրականացվում է բացառապես Ձեր և այդպիսի երրորդ անձի միջև:

Հարթակում հաղորդագրությունների փոխանակումը իրականացվում է երրորդ անձի հարթակի միջոցով, որը տրամադրում է Quickblox-ը (https://quickblox.com/): Այնքանով, որքանով Դուք օգտագործում եք Հարթակը հաղորդագրությունների համար, կիրառվում են սույն Օգտագործման կանոնները: Այնուամենայնիվ, խնդրում ենք հաշվի առնել, որ հաղորդագրությունների փոխանակման այս տարբերակը ապահովելու մեր հնարավորությունը կախված է Quickblox-ի կողմից մատուցվող ծառայություններից, և Մենք առաջարկում ենք ուսումնասիրել Quickblox-ի Օգտագործման կանոնները (Terms of Use) և Գաղտնիության քաղաքականությունը (Privacy Policy)՝ հաղորդագրության ծառայությունների վերաբերյալ մանրամասների համար:

Կարող է պատահել այնպես, որ Հարթակի գործողությունը կարող է խաթարվել կամ Հարթակ մուտք գործելու կամ Ձեր կողմից այն օգտագործելու մասով տեղի ունենան ընդհատումներ կամ առաջանան ցանկացած այլ տեխնիկական դժվարություններ: Դուք ընդունում եք, որ նմանատիպ դեպքերում Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում Հարթակի գործողության դադարեցման, կասեցման կամ ընդհատման համար:

ԴՈՒՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՀԱՐԹԱԿԻՑ ՕԳՏՎՈՒՄ ԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՈՎ, ԵՎ ՈՐ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԿԼԻՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ, ԹԵ ԵՆԹԱԴՐԵԼԻ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՉԽԱԽՏՄԱՆ, ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՅԹԱՆ ԿԱՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ: ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԹԱԿԻ ԿԱՄ ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ՏԵՍԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ: ՅՈՒՆԻՍԵՖ-Ը, ՀԲԸՄ-Ն, ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ԿԱՊԱԼԱՌՈՒՆԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿՐՈՒՄ ՈՐԵՎԷ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԾԱԳԵԼ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԹԱԿԸ ԿԱՄ ԴՐԱ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՆԵՐԱՌՅԱԼ ԱՅԴՊԻՍԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՐԿԻ, ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՄ ԿԵՂԾ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ: ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ ԵՎ ԵՐԱՇԽԻՔ ՉԻ ՏՐՎՈՒՄ, ՆԵՐԱՌՅԱԼ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԱՐԱԿՈՎ ԿԱՄ ԿՈՐԾԱՆԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԲԱՆՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՈՒՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՔ ՀԱՐԹԱԿԻ ԿԱՄ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ԿԼԻՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ, ԵՆԹԱԴՐԵԼԻ ԿԱՄ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ, ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՕՐԵՆՔՈՎ: ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՎ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԻ ՈՐԵՎԷ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ ԿԱՄ ԵՐԱՇԽԻՔ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՀԱՐԹԱԿԸ ՃՇԳՐԻՏ Է, ԱՄԲՈՂՋԱԿԱՆ, ՀԱՎԱՍՏԻ, ԹԱՐՄԵՑՎԱԾ, ԱԶԱՏ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ, ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԵՎ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ՏԱՐՐԵՐԻՑ, ԿԱՄ ՉԻ ՄԻՋԱՄՏԻ ՁԵՐ ՍԱՐՔԻ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ՈՐՈՎ ԴՈՒՔ ՄՈՒՏՔ ԵՔ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՐԹԱԿ :
ԴՈՒՔ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ՉԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ԿԱՄ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄ, ԿԼԻՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ, ԹԵ ԵՆԹԱԴՐԵԼԻ, ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ և ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԹԱԿՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԵՎ ՃՇԳՐԻՏ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ, և ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴՐԱՆՑ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ՍՈՒՅՆՈՎ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է «ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ, ԿԼԻՆԻ ԲԱՑԱՀԱՅՏ, ԹԵ ԵՆԹԱԴՐԵԼԻ, ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ՀԻՄՆՎՈՒՄ ԵՆ ՆՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ՌԻՍԿՈՎ: ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ, ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԿԱՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԱՅԱՑՎԵԼ ՁԵՐ ՄԻՋԵՎ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԵՆ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՒՄ ՍՈՒՅՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ, ԵՎ ԵԹԵ ԴՈՒՔ ՈՐՈՇՈՒՄ ԵՆՔ ԿՆՔԵԼ ՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՊԱ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿԱՄ ՁԵՐ ԿԱՐԾԻՔՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՊԵՏՔ Է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԿՆՔՎԻ ՁԵՐ ԻՍԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ:

ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՅՈՒՆԻՍԵՖ-Ը ԵՎ ԴՐԱ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՆԵՐԱՌՅԱԼ 1946 ԹՎԱԿԱՆԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ: ԱՅՆ ՆԵՐԱՌՈՒՄ Է, ԲԱՅՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ՉԷ, ՅՈՒՆԻՍԵՖ-Ի, ԴՐԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ, ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ՝ ՆՐԱՆՑ ԳՐԱՎՈՐ ԿԱՄ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԵՎ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ (ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՑԱՆԿԱՑԱԾ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ՝ ՆՐԱՆՑ ԳՐԱՎՈՐ ԿԱՄ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ և ՆՐԱՆՑ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:
ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ՉԷ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՈԳՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ, ԴՈՒՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ ԵՔ, ՈՐ ՕՐԵՆՔՈՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՎ ՍՈՒՅՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԿԻՐԱՌՎՈՒՄ Է ՈՐԵՎԷ ԵՎ ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՎՆԱՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՈՐԸ ՊԱՏՃԱՌՎԵԼ Է ՀԱՐԹԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԿԱՄ ԴՐԱ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԱՅՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԿԱՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ, ԵՐԱՇԽԻՔԻ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՄ ՎՆԱՍԻ ՊԱՏՃԱՌՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՄԲ) ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՉ ՅՈՒՆԻՍԵՖ-Ը, ՈՉ ՀԲԸՄ-Ն, ՆԵՐԱՌՅԱԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ և ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ, ՈՉ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵՆ ՁԵՐ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ԱՆՁԻ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆՈՒՂՂԱԿԻ, ՌԵԱԼ, ՄԻՋՆՈՐԴԱՎՈՐՎԱԾ, ՊԱՏԺՈՂԱԿԱՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՎՆԱՍՆԵՐԻ, ԿՈՐՑՐԱԾ ԵԿԱՄՏԻ ԿԱՄ ՇԱՀՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ՝ Ի ՀԵՏԵՎԱՆՔ ՄԵՐ ՀԱՐԹԱԿԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ, ԵԹԵ ԱՆԳԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑԻՑ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐևԻՑԵ ՄԵԿԸ ՏԵՂԵԿԱՑՎԵԼ Է ՆՄԱՆԱՏԻՊ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐՈՒՄ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԱՄ ԲԱՑԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԿԼԻՆԻ ՕՐԵՆՔՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՉԱՓՈՎ:

Սույն Օգտագործման կանոնների կազմման, կնքման և մեկնաբանման, ինչպես նաև Ձեր կողմից Հարթակի օգտագործման նկատմամբ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը, առանց կիրառելի միջազգային մասնավոր իրավունքի դրույթները:
Դուք ընդունում եք, որ վերոգրյալ «Անձեռնմխելիություն և Պատասխանատվության սահմանափակում» բաժնում անդրադարձ կատարված անձեռնմխելիության համատեքստում Դուք իրավունք չունեք հարուցելու որևէ հայց կամ կատարողական վարույթ ընդդեմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, դրա պաշտոնատար անձանց և փորձագետների: Ոչինչ սույնում չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում այդպիսի անձեռնմխելիությունից:
Որևէ վեճ, որը չի կարգավորված վերոգրյալ «Անձեռնմխելիություն և Պատասխանատվության սահմանափակում» բաժնում անդրադարձ կատարված անձեռնմխելիության վերաբերյալ դրույթներով և կապված է սույն Օգտագործման կանոնների հետ, ենթակա է վերջնական լուծման Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին կից Արբիտրաժային դատարանի կողմից՝ վերջինիս կանոններին համաձայն: Արբիտրների թիվը պետք է լինի երեք: Արբիտրաժային վարույթի լեզուն անգլերենն է: Արբիտրաժի վայրը՝ ՀՀ, Երևանը: Արբիտրաժային դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Ձեզ համար:
Եթե Դուք խախտեք սույն Օգտագործման կանոնները կամ եթե Դուք ներգրավված լինեք այնպիսի գործունեության մեջ, որը Մենք, մեր հայեցողական կարծիքի համաձայն համարենք, որ խախտում եք որևէ կիրառելի նորմ կամ որևէ այլ կերպ վնասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀԲԸՄ-ի կամ որևէ երրորդ անձի շահերը, ապա Մենք (ներառյալ ՅՈՒՆՍԻԵՖ-ն ու ՀԲԸՄ-ն միասին կամ առանձին) կարող ենք Ձեզ ծանուցում ներկայացնել՝ խախտման առնչությամբ կամ անմիջապես կասեցնել կամ դադարեցնել Ձեր մուտքը դեպի Հարթակ կամ դրա միասին կամ դրա օգտագործումը Ձեր կողմից: Դուք ընդունում եք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կամ ՀԲԸՄ-ն պարտավոր չեն Ձեզ ծանուցում ներկայացնել նախքան Ձեր մուտքը Հարթակին կամ դրա մի մասին կամ Ձեր կողմից Հարթակի օգտագործումը կասեցնելը կամ դադարեցնելը, սակայն կարող են այդպես գործել:
Եթե սույն Օգտագործման կանոնների որևէ դրույթ ճանաչվի ոչ իրավաչափ, առոչինչ կամ որևէ հիմքով կատարման ոչ ենթակա, ապա այդ դրույթը կհամարվի սույն համաձայնագրից անկախ և առանձին և ազդեցություն չի ունենա մյուս դրույթների վավերության կամ կիրառելիության վրա: Սույն Օգտագործման կանոնները հանդիսանում են դրանց առարկայի շուրջ Ձեր ամբողջական համաձայնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀԲԸՄ-ի հետ, և գերակայում են այպիսի առարկայի շուրջ նախկինում կատարված որևէ այլ գրավոր պայմանների կամ բանավոր հայտարարությունների նկատմամբ: Որևիցե մեկ դեպքով սույն Օգտագործման կանոնների որևէ դրույթի կատարումից ցանկացած հրաժարում կամ դրա խախտում չի համարվի այդպիսի պայմանից կամ որևէ հաջորդիվ խախտումից հրաժարում: Եթե սույն Օգտագործման կանոնների կապակցությամբ որևէ վեճ է ծագում, ապա հաղթող կողմը պետք է ցանկացած կամ բոլոր իրավաբանական ծառայության վճարների կամ դրա հետ կապված այլ ծախսերի հատուցում ստանա մյուս կողմից:

Եթե սույն Օգտագործման կանոնների հետ կապված ունեք որևէ հարցեր, ապա խնդրում ենք առցանց եղանակով մեզ հետ կապ հաստատել, ինչպես առաջարկված է Հարթակում կամ էլեկտրոնային նամակ գրել մեզ հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected]:
(Թարմեցված է՝ XXXX/XXXX/2018)

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: