Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
done

ՖՈՏՈԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՏԱՎՈՒՇԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՆ ՕԲՅԵԿՏԻՎԻ ՄԻՋՈՎ

T4A Admin
Ստեղծագործական արվեստ և դիզայն
travel icon Տավուշ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Տեղերում առկա մտահոգություններն ու խնդիրները բարձրաձայնելու ուրիշ ի՞նչ ավելի լավ ճանապարհի մասին կարելի է մտածել, քան դրանց պատկերավոր (վիզուալ) ներկայացումը։ Ներկայում երեխաների ու երիտասարդների շրջանում չափազանց տարածված է սեփական ձայնը լուսանկարների և տեսանյութերի միջոցով բարձրացնելը, մասնավորապես՝ օգտագործելով սոցիալական ցանցերը, ուշադրություն հրավիրելով համայնքներում առկա հրատապ կարիքներին։ Անկասկած՝ փոխանցվող ուղերձը լուսանկարների ուղեկցությամբ դառնում է էլ ավելի ազդեցիկ և ցայտուն։ Տավուշի մարզի բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ ձգտում են տեղական հիմնախնդիրների բարձրացման նպատակով վարպետանալ լուսանկարչության ասպարեզում, ինչպես նաև տեսանկարահանման գործում։

Մասնավորապես՝ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի երիտասարդական խմբերը սոցիալական ցանցերի միջոցով շատ ակտիվորեն բարձրաձայնում են իրենց համայնքների խնդիրների մասին։ Այսպիսով, նրանք հսկայական ներուժ ունեն՝ իրենց համայնքներում դառնալու լավ ֆոտոլրագրողներ։ Միևնույն ժամանակ՝ Տավուշում առկա է ֆոտոլրագրողների մեծ պահանջարկ։ Հարկ է նշել, որ Երևանում տարատեսակ կրթական հաստատություններ առաջարկում են ֆոտոլրագրության դասընթացներ, որոնք ուղղված են այս ոլորտում մասնագետների պատրաստմանը։ Այսուհանդերձ, Տավուշում նման դասընթացներ չեն կազմակերպվում՝ ֆոտոլրագրության ասպարեզում փորձագիտության պակասի պատճառով։ Երբ որևէ կարևոր նորություն կամ իրադարձություն է տեղի ունենում Տավուշում, Երևանից ֆոտոլրագրողներ են գալիս մարզ, ինչը զգալի ժամանակ է խլում։ Հետևաբար, Տավուշի մարզն ունի տեղացի ֆոտոլրագրողների կարիք, որոնք կլուսաբանեն մարզում առկա տարբեր խնդիրները։ Տեղացի ֆոտոլրագրողների պատրաստումը նաև կկրճատի Տավուշի մարզի երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը և կմեծացնի համայնքների կյանքում երիտասարդության ներգրավումը։

Հետևաբար, այս ծրագրի գլխավոր նպատակը երիտասարդությանը ներգրավելն է համայնքներին մտահոգող խնդիրները բարձրաձայնելու գործում՝ օգտագործելով ֆոտոլրագրության ժամանակակից հնարքներ։

Այս ծրագրից ակնկալվող արդյունքները ներառում են հետևյալը.

  • Ֆոտոլրագրության ոլորտում վերապատրաստված, 14-30 տարեկան մոտ 50 պատանի և երիտասարդ
  • Տավուշի մարզում երիտասարդների ակտիվության ընդլայնում
  • Մարզի երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակի նվազում

Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի անցկացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Միակ պակասող օղակն այս ոլորտում փորձագիտության պակասն է։ Ծրագրի հաջող իրականացումից հետո Տավուշի մարզի՝ լուսանկարչության և տեսանկարահանման հմտություններով օժտված երիտասարդները կկազմակերպեն տեղական մասշտաբի ցուցահանդեսներ, ինչպես նաև կմասնակցեն միջազգային մրցույթների։ Ընդհանուր առմամբ՝ ծրագիրը նաև կնպաստի մարզում համայնքային զարգացմանը՝ տեղերում տարատեսակ գործողություններ, նախաձեռնություններ և միջոցառումներ կազմակերպելու միջոցով։

Մեր ռեսուրսները

Տարածք, սարքավորումներ

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: