Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Էկոտուրիզմի զարգացումը Տավուշի մարզում

T4A Admin
Ստեղծագործական արվեստ և դիզայն
travel icon Տավուշ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

Տավուշի մարզը հայտնի է իր գեղատեսիլ վայրերով, ընտանեկան հանգստի գոտիներով, բնության այնպիսի անկյուններով և պատմական վայրերով, որոնք միշտ գրավել են մեծաքանակ զբոսաշրջիկների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից։ Տավուշը նաև համարվում է Հայաստանի «ամենականաչ մարզը»՝ շնորհիվ իր անտառածածկ լեռների, կանաչ ալպյան մարգագետինների, ինչպես նաև կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների տեսակների։

Լինելով Հայաստանի ամենագեղեցիկ և կանաչ մարզերից մեկը՝ Տավուշը միշտ եղել է հայաստանցիների և օտարերկրացիների ուշադրության կենտրոնում։ Իր պատմական հուշարձաններով, եկեղեցիներով, թանգարաններով, ինչպես նաև մշակութային տեսարժան վայրերով՝ այս մարզը կարող է վերածվել էկոտուրիզմի կենտրոնի։ Այսուհանդերձ, տուրիզմի և հյուրընկալության ոլորտում փորձագիտության պակասի պատճառով Տավուշի մարզի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրվածությունը տարեցտարի նվազում է։ Մեկ այլ խնդիր է գործազրկությունն այն երիտասարդների շրջանում, որոնք ունեն բարձրագույն կրթություն։ Տավուշի բազմաթիվ երիտասարդներ սովորում են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում։ Այդուհանդերձ, մարզում առկա կրթական հիմնախնդիրների պատճառով՝ այդ ուսանողներն ավարտելուց հետո չեն կարողանում գործնականում կիրառել սեփական գիտելիքները։ Հետևաբար, կարևոր է անցկացնել վերապատրաստման դասընթացներ, որոնց միջոցով Տավուշի մարզի այն ակտիվ երիտասարդները, որոնք պատրաստակամ են աշխատել էկոտուրիզմի և ընդհանրապես զբոսաշրջության բնագավառում, կպատրաստվեն որպես էքսկուրսիաների գիդեր։

Ուստի, այս ծրագրի գլխավոր նպատակը էկոտուրիզմի զարգացումն է Տավուշի մարզում՝ տեղական համայնքների անդամներին համապատասխան փորձագիտությամբ օժտելու միջոցով, որպեսզի նրանք աշխատեն նշված ոլորտում։

Այս ծրագրից ակնկալվող արդյունքները ներառում են հետևյալը.

  • Մարզի երիտասարդության համար զբաղվածության հնարավորությունների ընդլայնում.
  • Զբոսաշրջիկների և տեղական համայնքների բնակիչների միջև շփումների ակտիվացում.
  • Նպաստ տեղական համայնքների բնակիչների տնտեսական և սոցիալական բարեկեցությանը.
  • Շրջակա միջավայրի պայմանների բարելավում բնական տարածքների պահպանման միջոցով։

Ծրագրի կողմից նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքում նախևառաջ կշահեն մարզի երիտասարդները։ Ներգրավվելով էկոտուրիզմի ոլորտում՝ երիտասարդները նաև ավելի պատասխանատու կլինեն շրջակա միջավայրի նկատմամբ։ Հետևաբար, ծրագիրը կնպաստի Տավուշի մարզի ընդհանուր կայուն զարգացմանը։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մի քանի ֆակուլտետների հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ տեղեկություններ հավաքել մարզի պատմական և մշակութային հուշարձանների վերաբերյալ։ 

Մեր ռեսուրսները

Երիտասարդ ուսանողներ, որոնք պատրաստակամ են

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

1
EG

Eva Gugu


Ալբանիա

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: