Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն

Ստեղծագործական արվեստ և դիզայն

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

ՏԵՍԼԱԿԱՆԸ՝ Գյումրու 1988թ. ավերիչ երկրաշարժի 30-ամյակին ընդառաջ «Բալետ 2021» հիմնադրամն իրականացնում է մի նոր ծրագիր, որը կօգնի վերականգնել տեղի տնտեսությունը՝ Գյումրին վերափոխելով միջազգային բարձր արվեստների կենտրոնի: Տեսլականի անկյունաքարերը՝
  • Սոցիալական նորարարություն
  • Արվեստներին հաղորդակից լինելու համար եզակի վայր
  • Աշխարհի խաչմերուկում գտնվելու պարագան
  • Աշխարհում Հայաստանի տեղի ըմբռնում 
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ՝ «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոնի» առաքելությունն է Գյումրին և Հայաստանը քարտեզի վրա դարձնել յուրահատուկ նպատակակետ արվեստին և հոգևոր արժեքներին հաղորդակից լինելու համար, արթնացնել ինտելեկտուալ հետաքրքրասիրություն և այցելուներին ընձեռել կենտրոնի՝ որպես երկրում արվեստների, ուսուցման և մշակույթի առաջին օղակի հետ փոխադարձ կապ ստեղծելու և կենտրոնի աշխատանքներում լիարժեք կերպով ներգրավվելու հնարավորություն՝ անտեսելով սահմանները հանդիսատեսի և արվեստի միջև: «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոնը» (KEAC) հիմնված է այն համոզմունքի վրա, որ արվեստն ունի կրթելու, ներգրավելու, ոգեշնչելու և զորացնելու ներուժ: Կենտրոնում արվեստն ընդունվում է որպես անհատների և բազմազան մշակույթների միջև հաղորդակցության առինքնող ձև, որն արտացոլում է այսօրվա խնդիրները, միաժամանակ մեզ ավելի խոր պատկերացում տալով անցյալի մասին:

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ Կատարողական արվեստի Խառատյան կենտրոնի հիմքում ընկած է այն հավատամքը, որ բալետը որպես հատման կետ մարմնամարզության, հոգևորության և կատարողականության միջև, հանդիսանում է կապի այնկողմնային գործիք:

ՇԵՆՔԸ՝ KEAC-ը հանգրվանելու է երկաթուղային կայարանի հարևանությամբ, հին մշակույթային կենտրոնում, որը քաղաքի մեծ մասի նման ավերվել է երկրաշարժի պատճառով: 30 տարի անց շենքի հիմնական պատերը դեռևս կանգուն են։ Դրանք հիմք են դառնալու կառույցի ճարտարապետական հայեցակարգի, որը միահյուսելու է հինն ու նորը: Հայեցակարգը նպատակ ունի «տիրելու» պատերի միջև պարփակված տարածքին և տալու դրան արարման կենտրոն դառնալու հնարավորություն՝ միտված այսօրվան ու վաղվան:

ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝

  • Տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման խթանում
  • Նորարարության և գիտելիքի փոխանցման ցանցերի խթանում
  • Քաղաքային և գյուղական բնակավայրերի վերակենդանացում
Կենտրոնը սպասարկելու է բոլոր տարիքների և մասնագիտությունների մարդկանց:

Մեր ռեսուրսները

Մեր թիմը խոսում
է հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով։ Մեր ուժեղ կողմերն են՝

- ուժեղ մասնագիտական
ցանց աշխարհով մեկ
- մեծ մասնագիտական
փորձ
եզակի ապրանք
- Ռուդոլֆ Խառատյանի
աշխարհահռչակ պարային փիլիսոփայությունը և ուսուցման մեթոդը:


Մեր թույլ կողմերն են՝



- Չունենք մշտական
գրասենյակ, օգտագործում ենք «ImpactHub»-ի տարածքը
- Չունենք գործառնական
ծախսերի համար փողի...

Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: