Story Photo

Դեղագործ Լուսինե Կարճյանը կիսում է իր փորձը Գավառում

2017 թվականի մայիսի 2-ին Լուսինե Կարճյանը զրույց ունեցավ դեղագործական ոլորտում զարգացումների մասին տեղի դեղագործական ընկերություններից գործընկերների և Գավառի պետական բժշկական քոլեջի դեղագործական ու բուժքույրական ֆակուլտետի ուսանողների հետ։ Ներկայացումը տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի «Սփյուռքի ներգրավման» կենտրոնում։ Թեմաների թվում էին պլազմոլիֆտինգը (մաշկի երիտասարդացման պատենտավորված պրոցեդուրա, որի ժամանակ օգտագործվում է հիվանդի սեփական պլազման) և քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղերի արդյունավետությունը ժամանակակից բժշկության մեջ։

“ … Ուրախ էի հանդիպելու բժշկական և դեղագործական ֆակուլտետների ուսանողներին Գավառի պետական բժշկական քոլեջում և նրանց հետ կիսելու իմ բնագավառի փորձը՝ բժշկական ապրանքների մշակման դեղագործական առանձնահատկությունները, ինչպես օրինակ՝ բանաձևի կազմումը, արտադրությունը, քիմիական կայունությունը և այլն։ Ուսանողներից շատերն ունեին հարցեր կլինիկական հետազոտությունների մասին, որոնք իրականացվում են այնպիսի հիվանդությունների բնագավառում, ինչպիսին է քաղցկեղը, և նպատակային թերապիայի ոլորտում, որտեղ դեղագործական ընկերություններն ԱՄՆ-ում և Եվրոպայում մրցում են՝ դառնալու առաջինը շուկայում բուժման նոր ու առաջավոր եղանակներով», իր հաշվետվության մեջ նշում է Լ. Կարճյանը։

Նա նաև կիսում է իր տեսակետը համայնքային զարգացման հնարավոր եղանակի մասին․ «… այնպիսի զգացում ունեի, որ եթե այս համալսարանը պիտի ծաղկի ու կրթի գիտնականների, բժիշկների ու դեղագործների մի նոր սերունդ, ապա այն կարիք ունի պետական ֆինանսավորման՝ բարելավելու շենքային պայմաններն ու բարեկարգելու դրա շրջապատը։ Ուսանողներին, որոնք ավարտելուց հետո դառնալու են մասնագետներ, պետք է խրախուսել, որ մնան տեղի շրջաններում ու ծառայեն իրենց համայնքներին։ Հակառակ դեպքում, շատերը կգնան Երևան կամ ընդհանրապես կհեռանան Հայաստանից՝ զրկելով երկիրն իր առավել արժեքավոր ռեսուրսից՝ երիտասարդ գլուխների հաջորդ սերնդից, որոնք պետք է մնան Հայաստանում ու կառուցեն երկիրը։ Հայ ուսանողները խելացի են ու կարող են մրցակցել համաշխարհային մակարդակում»։

Բնակվելով Նյու Ջերսիում (ԱՄՆ)՝ Կարճյանն ունի ավելի քան 15 տարվա փորձ դեղագործության ոլորտում։ Նրա մասնագիտացման բնագավառն ընդգրկում է դեղագործության մեջ նոր դեղային պրեպարատների արտադրությունն ու որակի վերահսկողությունը, ինչպես նաև դեղագործության կանոնակարգման գործընթացը ԱՄՆ-ում և ԵՄ անդամ-երկրներում։ 

Կարճյանի հետ զրույցը տեղի ունեցավ «Միասին Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ՅՈՒՆԻՍԵՖԻ հայաստանյան գրասենյակի կողմից և համատեղ իրականացվում է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի կողմից։ «Միասին Հայաստանի համար» վեբ հարթակը նախատեսված է հայկական համաշխարհային սփյուռքից մասնագետներին տեղական ծրագրերի հետ կապելու նպատակով, որպեսզի հնարավոր դարձվի գիտելիքների և հմտությունների փոխանցումը կարիքավոր համայնքներին և տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Գավառը Սփյուռքի ներգրավման չորս կենտրոններից մեկն է, որոնք ստեղծվել են Հայաստանում, որպես «Միասին Հայաստանի համար» հարթակի մաս (մյուս երեքը ներառում են ԼոռինՏավուշը և Շիրակը

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: