Story Photo

Գյումրիի «Լենտեքս» գործարանում հյուրընկալեցին տեքստիլի արտադրության Իտալիայից ժամանած մասնագետին

Մարիաննան, որ ծագումով Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքից էր և Իտալիա էր տեղափոխվել շատ տարիներ առաջ, իր մասնագիտական գործունեությունը տեքստիլի արտադրության բնագավառում սկսել է աշխատելով իտալական տարբեր հայտնի ընկերություններում։

Երկար ընդմիջումից հետո նա իր հայրենի քաղաքը եկավ ոչ միայն անձնական պատճառներով՝ ընտանիքին այցելելու նպատակով, այլ նաև մասնագիտական նկատառումներով՝ աջակցելու իր հայրենի քաղաքին ու տեղի համայնքին։ Նա ընդունեց «Միասին Հայաստանի համար» նախաձեռնության շրջանակներում երկօրյա ինտերակտիվ աշխատանքային հանդիպումներին մասնակցելու առաջարկը Գյումրիում գտնվող տեքստիլի արտադրության «Լենտեքս» գործարանի աշխատողների հետ  իր գիտելիքն ու կարողությունները կիսելու նպատակով։

2016 թվականի սեպտեմբերի 14-ին Մարիաննա Պետրոսյանը եկավ Գյումրի։ Նախքան խորհրդատվական հանդիպումը նա մի փոքր շրջեց գործարանի ամբողջ տարածքով, զննեց հումքն ու ծանոթացավ արտադրական գործընթացին։ Այնուհետև Մարիաննան պատմեց սինթետիկ մանրաթելերի արտադրության մասին ու ներկայացրեց Իտալիայի տեքստիլի արտադրության գործարանների լավագույն փորձը։ Նա խորհուրդներ տվեց գործարանի արտադրության պետին և մյուս աշխատողների այն մասին, թե ինչպես արտադրել ավելի լավորակ հումք և ինչպես ճիշտ օգտագործել այս նյութերը բարձրորակ ու ոչ թանկ տեքստիլ ապրանքներ արտադրելու համար։

Այս Սփյուռք-տեղական համայնք համագործակցության պատմության մեջ ամենաուրախալին այն փաստն է, որ Մարիաննան շարունակում է խորհուրդներ տալ «Լենտեքս» գործարանի աշխատողներին ինտերնետային կապի միջոցով՝ կիսելով իր հմտություններն ու պատմելով ոլորտում նոր միտումների մասին։ 

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: