Story Photo

Պապին Ապրոյանը կիսում է հասարակական և հանրային աշխատանքների իր փորձը հայ երիտասարդների հետ

Together4Armenia ծրագրի թիմը մեծ ոգևորությամբ ընդունեց Պապին Ապրոյանի՝ մեր հարթակի նախկին և շատ սիրված մասնագետներից մեկի, գործնական այցով շուտով Հայաստան ժամանելու մասին լուրը:

 
Օգտվելով հնարավորությունից և հանուն մեր ծրագրի հետ հիանալի գործընկերության, նա լրացուցիչ ժամանակ գտավ իր զբաղված ժամանակացույցում նորից այցելելու Գավառ, Վանաձոր և Գյումրի:

Պապին Ապրոյանը Մոսկվայում և նրա սահմաններից դուրս սոցիալական և հասարակական աշխատանքների մեծ փորձ ունեցող մոսկվայաբնակ հայ է: Նա «Օգնող ձեռքեր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրներից է և հատկապես փորձառու բարեգործական ու կամավորական արշավների ղեկավարման բնագավառում: Տարիներ շարունակ նա իրականացնում է ծրագրեր, որոնք ցուցաբերում են հոգեբանական, սոցիալական և ֆինանսական աջակցություն ծնողազուրկ, հաշմանդամություն և վարքագծային խնդիրներ ունեցող երեխաներին:

Այսպիսով, մի կողմից, ունեինք մի բացառիկ փորձագետ, որն իր գործնական փորձով կարող էր նպաստել գյուղական համայնքների զարգացմանը: Մյուս կողմից, ունենք համայնքներ, որտեղ կարիքի գնահատումը ցույց էր տվել, որ սոցիալական և հանրային ոլորտում ծրագրերի ղեկավարումը մարզային իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բարձրաձայնած առավել ընդհանուր կարիք է:

Այս երկու դեպքերի համընկնելը ժամանակին էր և ավելի քան տեղին:

Պապինի ժամանումից կարճ ժամանակ հետո նրա հետ ուղևորվեցինք այդ երեք քաղաքները, որտեղ նա մի ամբողջ օր նվիրեց դասընթացներին: Այնտեղ նա հանդիպումներ ունեցավ մարզպետարանների աշխատողների, սոցիալական աշխատողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կամավորների հետ, որոնց հետ կիսեց իր փորձը  հանգանակության, ծրագրերի ղեկավարման և կամավորական աշխատանքի բնագավառներում: Նա խրախուսեց ՀԿ-ների ծրագրերի ղեկավարներին և կամավորներին իր պատմություններով այն մասին, թե ինչպես փոքր քայլերը տանում են մեծ ձեռքբերումների: Նա նրանց սովորեցրեց ինչպես մշակել և իրականացնել մեծ ծրագրեր փոքր բյուջեով: Իր ոգևորիչ խոսքով նա բառացիորեն ցույց տվեց, թե երիտասարդներն ու կամավորները ինչպես կարող են ներգործել սոցիալական ու հասարակական ոլորտների ղեկավարների որոշումների կայացման գործընթացի վրա:

Սեմինարներից հետո մենք զրուցեցինք Պապինի հետ Հայաստանի գյուղական շրջաններից նրա ստացած տպավորությունների ու տեսլականների շուրջ: Ստորև կարող եք դիտել նրա անձնական ուղերձն ուղղված ամբողջ աշխարհում սփյուռքահայերին և Հայաստան իր այցից ստացած տպավորությունների մասին ամբողջական հարցազրույցը: 

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: