Story Photo

Together4Armenia ծրագրի համայնքները նորից դիմում են օճառի վարպետ Շանթի փորձառությանը

Վերջերս Հալեպից հայազգի փախստական Շանթ Խայալյանը, որ բավականին հայտնի է հայ ձեռներեցների շրջանում որպես օճառի արտադրությամբ զբաղվող հաջողակ սկսնակ գործարար, դարձել է Together4Armenia հարթակի առավել պահանջված մասնագետներից մեկը: 2017 թ. ապրիլ և մայիսի ամիսներին «Միասին հանուն Հայաստանի» հարթակի նպատակային համայնքների հետ առաջին անգամ ծանոթանալուց կարճ ժամանակ անց, համայնքների ղեկավարները Հայաստանի Լոռու, Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերից սկսեցին շարունակաբար դիմել նրա փորձառությունից օգտվելու համար:

Շանթը, ստեղծելով «Բյութի փրոդակշն» ապրանքանիշը, ունի ավելի քան 5 տարվա մասնագիտական փորձ մարմնի խնամքի օրգանական և բնական ապրանքների արտադրության բնագավառում, մասնավորապես, օճառ, շամպուն, լոսյոն և օծանելիք, որոնք բոլորն էլ պատրաստված են Հայաստանում աճող խոտաբույսերից և բնական յուղերից։

Արժե նշել, որ Շանթը ոչ միայն հաջողակ գործարար է օճառի արտադրության բնագավառում, այլ նաև սոցիալական ձեռներեց է, որին հատկապես հետաքրքրում է համայնքի հատուկ կարիքներ ունեցող անդամներին իր գործում ներգրավելը։ Դրանով նա իր նպաստն է բերում Հայաստանի համայնքներում խոցելի երեխաների ներառման և կանանց համար եկամուտ բերող հնարավորությունների ստեղծման գործին: Այնպես որ «Միասին Հայաստանի համար» թիմի կողմից կազմակերպված նրա դասընթացների երկրորդ շրջանի լսարանը ներառում էր հաշմանդամություն ունեցող երեխաների, կանանց և ուսանողների: Գավառի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում Շանթը հանդիպեց երեխաների, ուսուցիչների, ՀԿ-ների ներկայացուցիչների և կամավորների, ինչպես նաև Վանաձորի Մխիթար Գոշի համալսարանի դեղագործության ֆակուլտետի ուսանողների հետ՝ բացատրելու նրանց օճառ պատրաստելու համար անհրաժեշտ գործընթացներն ու փուլերը, բաղադրիչներն ու պայմանները:

«Միասին Հայաստանին համար» ծրագրի շրջանակներում երկրորդ անգամ փորձի փոխանակման հնարավորությունը ինձ թույլ տվեց ավելի մանրամասն ուսումնասիրել Հայաստանի երեք խոշոր շրջաններն ու տեղի համայնքները: Սեմինարների միջոցով կարողացա խոսել ու աշխատել համայնքների անդամների հետ և ծանոթանալ նրանց կարողություններին, պատկերացնել տարածաշրջանների մարտահրավերներն ու առավելությունները: Ի վերջո, սա ինձ հնարավորություն ընձեռեց ծանոթություններ հաստատելու և գտնելու համայնքի անդամներ, որոնք կարող են ինձ աջակցել ձեռնարկության զարգացման գործում: Հուսով եմ, և ինձ թվում է, որ մյուս կողմից էլ սեմինարներս օգտակար եղան և դրդեցին մասնակիցներին չվարանել իրենց գործարար գաղափարները իրականացնելու հարցում»: 

Որպես այդ հանդիպումների ակնհայտ արդյունք, արդեն ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: Լոռու մարզի Լերմոնտովո գյուղից մի ուսուցչուհի, որը մասնակցել էր Շանթի սեմինարին, կարողացել է հասնել համագործակցության և իր համայնք տանել Շանթի փորձը: Շանթը երկու ամսով ստանձնելու է ձեռագործ արտադրանքի մասնագիտական աշակերտական ակումբի ղեկավարությունը: Լերմոնտովոյի երեխաներն ու երիտասարդները շուտով կկարողանան պատրաստել օրգանական օճառներ և զարկ տալ սոցիալական ձեռնարկությանն իրենց համայնքում:

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: