Story Photo

Դավիթ Թուրշյանը՝ գրքերի ու գրադարանավարության մասին Վանաձորում ու Գավառում

Հուլիսի 17-ին և 20-ին Վանաձորում ու Գավառում, համապատասխանաբար, ամերիկահայ գրադարանավար Դավիթ Թուրշյանը վարեց մի շարք սեմինար-պարապմունքներ գրադարանային գործում առաջավոր միջազգային փորձի վերաբերյալ։ Հանդես գալով տեղացի գրադարանավարներից բաղկացած լսարանի առջև, նա տվեց խորհուրդներ ու կիսեց իր տասնմեկամյա աշխատանքային փորձը, որը ձեռք է բերել Լոս Անջելեսի հանրային գրադարանում (ԼԱՀԳ) աշխատելու ընթացքում։ Իր աշխատանքային գործունեությունը Դավիթն սկսել է ԼԱՀԳ-ի 72 մասնաճյուղերից մեկում և տարիների ընթացքում դարձել միջազգային լեզուների բաժնի գրադարանավար Կենտրոնական գրադարանում՝ մասնագիտանալով հայերեն և ռուսերեն լեզուներում։ 

Ծնված ու մեծացած լինելով Երևանում՝ Թուրշյանը 16 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Հետագայում նա ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի և գրադարանային ու տեղեկատվական գործի մագիստրոսի աստիճան Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։ Այս ամառ Թուրշյանը 21 տարվա ընթացքում առաջին անգամ վերադարձել է Հայաստան Հայ կամավորների միություն (ՀԿՄ) հետ, մի կազմակերպություն, որը նրան ծանոթացրել է «Միասին Հայաստանի համար» հարթակին։ 

Թուրշյանի պարապմունքին մասնակցել ցանկացողների թիվը շատ մեծ էր։ Վանաձորում միջոցառման համար նախապես գրանցվել էր 80 մարդ, բայց մասնակիցների թիվը սահմանափակեցին մինչև 60-ի, տեղի սղության պատճառով։ Մի քանի օր անց մի երկրորդ պարապմունք տեղի ունեցավ Գավառում։ Թուրշյանը պատասխանեց բազմաթիվ հարցերի տարբեր թեմաներով՝ սկսած հանգանակությունից մինչև հանրային իրազեկման աշխատանքները, գրքեր տրամադրելն ու ժամկետները նորոգելը, տեխնոլոգիայի դերը ԼԱՀԳ-ում և գրադարանավարների վկայագրումը Միացյալ Նահանգներում։

Մասնակիցները մասնավորապես զարմացել էին, որ ԼԱՀԳ-ի բազմաթիվ ծրագրերի համար, ինչպես օրինակ՝ թայ շի դասընթացները, համակարգչային դասընթացները, հեղինակային դասախոսությունները, կինոնկարների ցուցադրումները, դրամամիջոցների մեծ մասը գոյանում է Լոս Անջելես քաղաքի բյուջեից։ «Նրանք ասացին, որ «մենք նման ֆինանսավորում չունենք այստեղ՝ Հայաստանում», պատմում է Թուրշյանը։ 

Ի պատասխան, նա պատմել է «Գրադարանի բարեկամների» մասին, որը կամավորականների կողմից ղեկավարվող համայնքային աջակցման բազմաթիվ կազմակերպություններից մեկն է, որոնց հետ ԼԱՀԳ-ն աշխատում է ծրագրերի համար միջոցներ հանգանակելու ուղղությամբ։ Թուրշյանը քննարկեց նաև որոշ պարզ եղանակներ, որոնց միջոցով փողի կարիք ունեցող գրադարանները կարող են գրավել լրացուցիչ այցելուներ։ 

«Պատմության ժամը», օրինակ, շատ զվարճալի ու հեշտ է անցկացնելը՝ կարդում եք պատմություններ, տալիս ներկայացումներ՝ մատներին հագցնելով տիկնիկներ, երգեր եք երգում։ Մեկ այլ սիրված զբաղմունք է օրիգամի պատրաստելը։ Երբ երեխան գալիս է գրադարան, նրան անպայմանորեն ուղեկցում են ծնողները, այսպիսով մենք ընտանիքը բերում ենք գրադարան»։

Սա համապատասխանում է Թուրշյանի այն ավելի ընդգրկուն ուղերձին, որ (1) գրադարանային ծառայությունները պետք է որքան հնարավոր է հասանելի դարձնել հանրությանը և (2) իրազեկումն անհրաժեշտ է՝ ապահովելու, որ մարդիկ տեղյակ լինեն դրանց մասին։ 

Տպավորությունների գագաթնակետն այն էր, որ Թուրշյանին սպասվում էր անակնկալ Վանաձորի Լոռու մարզային գրադարանում՝ հյուրերի գրքում Վիլյամ Սարոյանի (1908-1981թթ․) ձեռագրով արված գրանցումը։ Վիլյամ Սարոյանը ամերիկահայ գրող է, որի նվաճումների թվում են Պուլիցեր մրցանակը դրամայի ժանրում և Ակադեմիայի պարգևը «Լավագույն պատմություն» անվանակարգում՝ սեփական վեպի՝ «Կատագերգություն մարդկային», էկրանավորման նպատակով ադապտացիայի համար։ Սարոյանը ոչ միայն Թուրշյանի հայրենի նահանգից՝ Կալիֆոռնիայից էր, այլև Թուրշյանը նրա մասին նախապես գրել էր ԼԱՀԳ-ի կենտրոնական գրադարանի բլոգում։

«Այդ շատ հաճելի անակնկալ էր։ Ես կարդացել էի Վիլյամ Սարոյանի գրքերը, բայց երբեք չէի տեսել նրա ձեռագիրը, այնպես որ շատ հաճելի էր այն տեսնել մի գրադարանում, որը չի գտնվում մայրաքաղաքում», ասաց նա։

Դավիթ Թուրշյանի մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմե՛ք այստեղ, իսկ «Միասին Հայաստանի համար» հարթակի կայքում նրա մասնագիտական նկարագրին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ«Միասին Հայաստանի համար» ծրագրի ամենաթարմ նորություններին ծանոթանալու համար հետևեք  մեզ մեր՝ Together4Armenia ֆեյսբուքյան էջում

Տարածել հոդվածը

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: