Այս էջի բովանդակությունը մասամբ ավտոմատ թարգմանություն է:
Powered by Yandex.Translate
open

ԽԹԱՆՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ

rubina ter-martirosyan
Կրթություն ու վերապատրաստում
travel icon Տավուշ

Ունե՞ք հարցեր:

Ցանկանում եք աջակցե՞լ այս ծրագրին:

«Scholae Mundi»-ի՝ որպես հասարակական կազմակերպության առաքելությունն այնպիսի առաջադիմական կրթական փորձը խթանելն է, որը երկարաժամկետ կտրվածքով կհանգեցնի սոցիալական փոփոխության աշխարհում։ Scholae Mundi հարթակը միավորում է երեք բարեգործական կազմակերպությունների՝ «Scholae Mundi» Հայաստան, «Scholae Mundi» Ռուսաստան և «Scholae Mundi» ՄԲ (http://en.scholaemundi.org/) :

ԴՀԿ-ն (Դիլիջանի համայնքային կենտրոն) «Scholae Mundi» Հայաստան բարեգործական հիմնադրամի նախագծերից մեկն է։ Դրա առաքելությունն այնպիսի հարթակի ստեղծումն է, որը կնպաստի համատարր համայնքի ձևավորմանը, որտեղ մարդկանց տարբեր խմբեր հնարավորություն կունենան օգտվելու տարբեր ռեսուրսներից, փորձառությունից, գիտելիքներից և տեղեկություններից իրենց անձնական և մասնագիտական զարգացման կարիքները բավարարելու և Դիլիջան քաղաքի զարգացման գրավականը դառնալու համար։ ԴՀԿ-ն իր առաքելությունն իրականացնում է հինգ ռազմավարական ուղղություններով՝ կրթություն, մշակույթ, տեղեկատվություն, մասնագիտական զարգացում, նախաձեռնություններ: 

Ծրագրի մասին` Դիլիջանի համայնքային կենտրոնը, լինելով «Scholae Mundi» Հայաստան Բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը, ստեղծվել է Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիման վրա, որը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն նախատեսվել էր որպես հարթակ Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտներին Դիլիջանի երիտասարդության հետ կապելու համար։ 2015 թվականի հունիսին ներկայացվեց Համայնքային կենտրոնը զարգացնելու նոր ռազմավարություն, որի նպատակն էր նպաստել այնպիսի հոգատար համայնքի ստեղծմանը (ինչպես տեղի բնակչության, այնպես էլ նոր տեղափոխվածների համար), որը պատրաստ կլինի միավորել ջանքերը՝ օգնելու փոխել իրենց շրջապատող աշխարհը։ Իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար ԴՀԿ-ն իրականացրել է զանազան ծրագրեր ստեղծման օրվանից ի վեր։

Թեև շատ գործ է արվել, «Scholae Mundi» Հայաստան Բարեգործական հիմնադրամի և դրա ծրագրերի խթանումը շարունակում է Հիմնադրամի համար մնալ որպես լրացուցիչ զարգացման կարիք ունեցող հարց։

  

Ծրագրի հիմնական նպատակը՝ Ծրագրի ավարտին հասարակության ավելի մեծ շրջանակներ տեղյակ կլինեն Հիմնադրամի և դրա ծրագրերի մասին։

Ծրագրի հիմնական թիրախային խումբը և շահառուները՝ Դիլիջանի համայնքի անդամները, մասնավոր և հանրային դպրոցները, մանկապարտեզները, քոլեջները, հասարակական կազմակերպությունները՝ ինչպես Դիլիջանում, այնպես էլ քաղաքից դուրս։

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքները՝ Հասարակության հետ կապերի լիարժեք ռազմավարական ծրագիր, մարքեթինգային գործիքներ, մշակված բրենդ-գրքեր։ 

Մեր ռեսուրսները

  • Անձնակազմի 2-3 մասնագիտացված անդամներ;
  • 5-10 կամավորներ;
  • Տեղի դեռահասներից կազմված մեդիա թիմ;
  • Գրասենյակային տարածք;
  • Ի՞նչ է մեզ անհրաժեշտ

Այս նախագծին աջակցող փորձագետներն են

Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: