This page content is partially machine translated.
Powered by Yandex.Translate
open

«Սևան» 5 րդ միջազգային երաժշտական փառատոն

Սևան երիտասարդական ակումբ
Creative arts and design

Have questions?

Want to support this project?

2015 թվականին մեր կազմակերպության անդամները հասկացան, որ մեր համայնքի զարգացման համար անհրաժեշտ է այլընտրանքային մոտեցում՝ մշակույթ և տուրիզմ համաձուլվածքով: Մեկնարկեց Սևան երաժշտական փառատոնը, որի հիմնական նպատակն է ստեղծել մշակութային նոր որակ փոքր համայնքում, դրա միջոցով ներգրավել տուրիզմը դեպի քաղաք և օգնել մեր ամենամեծ ռեսուրսին՝ լճին, քարոզելով խնամք ու սեր նրա հանդեպ:
Փառատոնն արդեն անցած տարի հյուրընկալեց երիտասարդ երաժշտական խմբեր թե Հայաստանից, թե արտերկրից: Այն դարձավ մշակութային երկխոսության հետաքրքիր ձևաչափ: Փառատոնն առաջին տարվանից ունեցել է այս 3 նպատակները`  - Մշակութային. դառնալ հարթակ երիտասարդ խմբերի և կատարողների համար և դառնալ կամուրջ մասնակիցների միջև համագործացելու համար, ինչպես նաև նոր որակի մշակութային իրադարձություն դառնալ համայնքում: 
- Տնտեսական. փառատոնի միջոցով ավելի մեծ քանակությամբ տուրիստներ և այցելուներ ներգրավել դեպի Սևան, որն արդեն տվել է իր ազդեցությունն այս տարիների ընթացքում: Դա է պատճաառը, որ փառատնային 2-րդ օրն անցկացվում է Սևան քաղաքում: 
 - Բնապահպանական. մեր միակ հարստության Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի քարոզով է հանդես գալիս փառատոնը, որի ուղերձներից մեկն է #ՇնորհակալությունՍևան, որը մտածել է տալիս մարդկանց, թե ինչի համար կարելի է շնորհակալ լինել ու ավելի խնամքով վերաբերվել: 
Անցած տարվա վիդեոկոչերին միացան նաև մշակույթի նախարարը, մարզպետը և բազմաթիվ այլ մարդիկ: Մեր թիրախը համայնքն է և բոլոր այն մարդիկ, ովքեր սիրում են երաժշտություն, ամառ, արև և Սևան: 
Փառատոնը տեղի է ունենում 2 օր - այս տարի օգոստոս 10,11-ին: Առաջին օրը Սևանա լճի ափին, մասնակիցներին նավով էքսկուրսիա, փորձ և Փառատոնի բացման համերգ, իսկ 2-րդ օրը` Սևան քաղաքի հրապարակներից մեկում ավարտվում  փառատոնի փակման համերգով: Մասնակիցներն ակամայից դառնում են փառատոնի գաղափարը կրողներ և տարածողներ` «Փոխենք երաժշտությամբ» և «Շնորհակալություն Սևան»:
Փառատոնի մուտքն ազատ է, առանց տոմսերի, մասնակիցները չեն վճարում անդամավճար և չեն ստանում հոնորար, որովհետև մեզ մոտ մասնակցում են այն խմբերը, ովքեր կիսում են մեր գաղափարները: Նրանց գիշերակացը և սնունդն հոգում է փառատոնը: 4 տարվա մեջ փառատոնը դարձավ միջազգային

What we have

Փառատոնն անցկացվելու է արդեն 5-րդ տարին և մենք ունենք բավական փորձառու և լավ անձնակազմ, ովքեր անցած տարիներին ձեռք են բերել աշխատանքի հմտություններ: Ունենք մշտական գործընկերեր, ինչպիսք են օրինակ քաղաքապետարան, տեղական TV, մարզպետարան, մշակույթի նախարարություն և այլն: Ֆեստիվալների ասոցացիայի անդամ ենք: Ունենք գրասենյակ, աշխատանքային բավարար պայմաններ նաև կազմակերպության սոցիալական ձեռնարկությունը, որը ևս ռեսուրս է ու նաև այն դառնում է փառատոնի համաֆինանսավորող: Մենք ունենք նաև կապեր և աշխատանքային գործընկերային ցանց: Եվ վերջապես ունենք հաջողված պատմություն և դրական feedback-ներ 4 տարի շարու...

What we need

Մեզ անհրաժեշտ են երիտասարդ երաժիշտներ կամ երաժշտական խմբեր , ովքեր կկիսվեն իրենց արվեստով փառատոնի ընթացքում և կդառնան փառատոնի մասնակից և հյուր: Քանի որ երաժշտության մեջ փորձագիտությունն արտահայտվում է արվեստով ներկայանալու մեջ,ուստի ցանկանում ենք այս ծրագրի միջոցով հրավիրել որևէ խումբ կամ երաժիշտ , ով ունի բավարար փորձառություն և կարող է ոգևորել, օրինակ լինել և կիսվել իր երաժշտական , ստեղծագործական արվեստով մեր մյուս սկսնակ և նույնիսկ ոչ սկսնակ խմբերի և երաժիշտների հետ: Փառատոնային 2 օրերը , ինչպես նաև Բոհեմ արվեստանոց-թեյարանում ելույթի օրերը կարող են դառնալ հագեցած փորձի փոխանցման հրաշալի հարթակներ երաժիշտների համար :

Experts who support this project

Together 4 Armenia 2015-2017
Together4Armenia 2018-2019 All Rights Reserved