Մասնագիտությամբ մանկավարժ, աշխարհագետ եմ` չնայած այս պահին մասնագիտությամբ չեմ աշխատում: Պատրաստվում եմ կրթույունս շարունակել նաև ասպիրանտուրայում:
2013 թվականից կամավորական տարբեր աշխատանքներում եմ ներգրավված եղել: Մասնակցել եմ բազում երիտասարդական միջոցառումների և ծրագրերի:
Այժմ հանդիսանում եմ Հայ կամավորների բանկ երիտասարդական հասարակական կազմակերպության փոխնախագահը և Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն ՀԿ-ի քարտուղարը:
Հայ կամավորների բանկ ԵՀԿ-ի շրջանակներում փորձում ենք նպաստել Հայաստանում կամավորական աշխատանքի մշակույթի զարգացմանն ու տարածմանը:
Շատ մեծ բավարարվածություն եմ ստանում կամավորական աշխատանք կատարելիս: Նախաձեռնությունը շատ հետաքրքրեց: Կցանկանամ գիտելիքներս և փորձս փոխանցել ուրիշներին՝ ինտելեկտուալ կամավորության միջոցով:
Together 4 Armenia 2015-2017
Կայքը որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: